Սոնա Բաբախանյան

ծնվ. 27.08.1996թ., ք.Երևան

«Ի՞նչ է նշանակում լինել երջանիկ»

Երբ ընտանիքում աղջիկ է ծնվում, բոլորը բարի բախտ ու առողջ մանկություն են մաղթում, ծնողներն էլ երեխայի մեծանալու հետ ծրագրեր են կազմում, որ մի օր նա կգտնի իր երկրոդ կեսին, հարսի ճերմակ զգեստ կհագնի ու ամենագեղեցիկ հարսը կլինի:
Ծնողների այս երազանքը կարող է երեխայի կյանքի հենց առաջին օրերից փոշիանալ` երեխայի առողջական վիճակի հետ կապված բժիշկների ախտորոշումը լսելուց հետո: Մանկական ուղեղային կաթված: Այս վճիռը սկզբում ծնողն ընդունում է շոկի մեջ հայտնվելով, հետո փորձում է մեղավորներ գտնել, հետո իր բախտն անիծել, հետո… հետո ապրում է իր իրականությունն ընդունելով, որը շատ ծանր է թե՛ բարոյահոգեբանական, թե՛ ֆիզիկական առումներով:
Սոնայից ծնողները չհրաժարվեցին: Պահեցին, մեծացրին, իսկ թե ինչպե՞ս… հասկացողը կհասկանա: Աղջիկը մեծացել է, ծնողների երազանքները նորից թևեր չեն առել: Սոնան շատ դյուրագրգիռ է, զգայուն: Տանը 5 հոգով են ապրում, աշխատում է միայն հայրը: Մի կերպ ապրում են: 2011-ից Սոնան «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի շահառու է: Օգնություններ է ստանում ամեն ամիս` պարենամթերք, դեղորայք և տակդիր: Այս ընտանիքը նաև բարի խոսքի, ուշադրության կարիք է զգում, Սոնան` նույնպես, որովհետև շատ զգայուն է:

Եթե Ձեզ հուզեց Սոնայի ճակատագիրը և նրան օգնելու ցանկություն ունեք, դիմեք «Դիակոնիա» բ/հ գրասենյակ կամ գրեք Հիմնադրամի էլ.փոստի հասցեին: