Հակոբ Վարդանյան
ծնվ. 25.11.1992թ., ք. Երևան
«Ես կամ»
Պետք է շատ ուժեղ լինես, որպեսզի կարողանաս հաշտվել ճակատագրի նման հարվածների հետ: Պատճառները փնտրելու համար արդեն ուշ է. երեխան ծնվել է այսպիսին ու նա քոնն է: Հակոբը հաշմանդամ է մանկուց, նրա մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված, սպաստիկ տետրապարեզ, մտավոր թերզարգացածություն, վերին և ստորին վերջույթների դեֆորմացիա: Մայր ու որդի միասին տանում են ճակատագրի այս բեռը: Վարդանի համար մայրը հատուկ սնունդ է պատրաստում. երեխան միայն հեղուկ սնունդ է կարողանում օգտագործել, նույնը` դեղերի դեպքում: Ո՞ւմ հույսին թողնի երեխային մայրը, որպեսզի կարողանա աշխատել: Նա իր երեխային ոչ մեկին չի վստահում, ապրում են սուղ միջոցներով` Վարդանի համար սահմանված հաշմանդամության ու «Փարոս»-ից ստացած նպաստով: Նման դեպքերում օգնության կարիք միշտ էլ զգում ես թե խոսքով, թե գործով: Երբ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի մանկաբույժն այցելում է Վարդանին, միաժամանակ հոգեբանական աջակցություն է ցուցաբերում նաև երեխայի մորը, որովհետև ինչքան էլ ուժեղ լինի մայրական բնազդը, հուսահատության պահեր հաճախ են լինում: Վարդանը «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի շահառու է: Ամեն ամիս Հիմնադրամից նա ստանում է համապատասխան տակդիրներ և տվյալ պահին անհրաժեշտ դեղորայքը: