Իգիթ Ալեքսանյան
ծնվ. 31.05.2000թ., ք. Երևան
«Ես ոչ մեկին պետք չե՞մ…»
Ժողովուրդն ասում է` երեխան հորից չի որբանում, մորից է որբանում: Եթե մտածենք այս տրամաբանությամբ, ստացվում է, որ Իգիթը մոր կենդանության օրոք որբացել է…
Իգիթը հաշմանդամ է. տառապում է մանկական ուղեղային կաթվածով: Հայրը մահացել է ավտովթարից : Մայրը լքել է տղային …
Մոր արարքին գնահատական տալու ցանկություն չկա: Երեխայի ճակատագիրը մտահոգեց «Դիակոնիա» բ/հ-ին: Իգիթին տարիներ շարունակ խնամել է տատիկը, նրան այս հարցում օգնել է Հիմնադրամը: Մի օր տատիկն էլ լքեց երեխային.. ոչ իր կամքով… հիվանդության պատճառով կնոջը տեղափոխեցին հիվանդանոց, իսկ Իգիթին` մանկատուն:
Որտե՞ղ է հիմա երեխայի մայրը… նա ողջ է, սակայն որբ է նրա հիվանդ երեխան:
Եթե Ձեզ հուզեց այս երեխայի ճակատագիրը, և նրան օգնելու ցանկություն ունեք, դիմեք «Դիակոնիա» բ/հ գրասենյակ կամ գրեք Հիմնադրամի էլ.փոստի հասցեին: