Ասիֆ Ալեքս
ծնվ. 22.08.2011թ., ք. Երևան
«Դուք ի՞նչ գույների մեջ եք տեսնում աշխարհը»
Երբ լսում ենք հիվանդ երեխաների մասին, ոմանք փորձում են այս ամենի հիմքում ծնողների ապրած կյանքի պատասխանը տեսնել, քննադատում են, ավելի իմաստուն ու խոհեմ կյանքով ապրելու քարոզ անում: Մեզ չի տրված մարդկանց դատելու, նրանց արարքների բարոյական կողմը դատապարտելու իրավունքը: Ամեն մեկս պատասխան ենք տալու մեր արարքների ու մեր կյանքի համար, իսկ երբ կա հիվանդ երեխա, երբ կա կարիք, ընդամենը կարող ենք օգնել գործով, խոսքով, ոչ թե խրատով:
Ալեքսը հաշմանդամ է: Տառապում է մանկական ուղեղային կաթվածով: Նա նաև չի տեսնում: Հայրը լքել է կնոջն ու հիվանդ երեխային: Մայրը չի աշխատում, քանի որ զբաղվում է տղայի խնամքով: Կենսագրական տվյալների մեջ ուրախ նոտաներ փնտրել պետք չէ. իրավիճակն առավել քան մռայլ է, սակայն մայր ու որդի ապրում են իրենց բաժին հասած կյանքով: 2015 թվականից երեխան «Դիակոնիա» բ/հ շահառու է և յուրաքանչյուր ամիս ստանում է պարենամթերք, դեղորայք, տակդիրներ: Ի՞նչ կարող է փոխվել այս ընտանիքի կյանքում… մարդկանց ուշադրությունից կախված` շատ բան: Իսկ եթե մի օր հրաշք տեղի ունենա, ու բարի մարդկանց օգնությամբ Ալեքսը սկսի տեսնել… Հնարավոր է… հավատո՛ւմ ենք:
Եթե Ձեզ հուզեց այս երեխայի ճակատագիրը, և նրա ընտանիքին օգնելու ցանկություն ունեք, դիմեք «Դիակոնիա» բ/հ գրասենյակ կամ գրեք Հիմնադրամի էլ.փոստի հասցեին: