Գյուղատնտեսություն և անասնապահություն

Սերմնացու| Կենդանիներ և անասնակեր| Եկամտի փոխանցում

Հողագործությունըչափազանց կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսական այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է : Մենք միասին պտղատու այգիներ ենք հիմնում, պլանավորում ենք, խորհրդատվություն տալիս և օժանդակում ավելի մեծ գյուղատնտեսական ծրագրերին, օգնում ենք հոգալ սերմերի և սածիլների, պարարտանյութերի և դիզելային վառելիքի ծախսերը: Մարդիկ սովորում են անարգավանդ տարածքները վերածել բերրի դաշտերի և վաստակել իրենց ապրուստը ստացած բերքի միջոցով: Հաճախ դրանից օգտվում են նաև ընտանիքի բարեկամները, ընկերներն ու հարևանները:

Մյուսները բուծման նպատակով ստանում են հորթեր, հավեր կամ նապաստակներ, ինչպես նաև դրանց համար անհրաժեշտ անասնակերը: Երբեմն տրամադրում ենք նաև մեղվափեթակներ ու մեղվաընտանիքներ: Անհրաժեշտության դեպքում մենք անհատներին վերապատրաստում ենք, սակայն գյուղական բնակչությունը լավ հմտություններ ունի նման նախագծերի համար: Եկամուտը բաժանվում է. կենդանիներ ստացած յուրաքանչյուր ընտանիք ծնված առաջին առողջ կենդանուն փոխանցում է մեր կողմից ընտրված մեկ այլ ընտանիքի: Մենք հետևում ենք, որպեսզի այս եղանակով բազմացման հետագա հնարավորություններ ստեղծվեն և կենդանիներով ապահովման մշտական աճ տեղի ունենա:

Այս գործում մենք սերտ խորհրդակցությունների և ակտիվ շփումների մեջ ենք սոցիալական ոլորտի պատասխանատուների հետ: Համատեղ ուժերով մենք ուշադրություն ենք դարձնում, որպեսզի օժանդակության սահմանները հնարավորինս ընդլայնվեն և որպեսզի մեր տեսադաշտից բաց չթողնենք որևէ մեկին, ով կարիքի մեջ է: