Համայնքներ և քահանաներ
Հաստատություն| Աստվածաշունչ և գրքեր| Գործիքներ| Տեխնիկա| Սպասարկում
Արդեն իսկ աշխատանքի սկզբից սերտ հարաբերություններ են ձևավորվել ողջ երկրի քրիստոնեական համայնքների հետ: Երբ Հակոբ Ջամբազյանը իր ռադիոհաղորդումներով սկսեց հոգևոր սնունդ հասցնել երկիր, քահանաներն ու համայնքները կապ հաստատեցին նրա հետ: Անհրաժեշտություն կար մարդկանց նաև այլ տեսակի օգնություն հասցնել. սնունդ, հագուստ և այլն: Սա հանգեցրեց երկարատև և բարեսիրական համագործակցության, ինչը ժամանակի ընթացքումբերեց նրան, որ համայնքների կարիքները դիտարկվում էին <<գործընկերության>> համատեքստում: Շատ տեղերում չկային ու չկան հավաքների համար նախատեսված սենյակներ, բացակայում են ամենապարզ կահավորանքները, ինչպիսիք են աթոռներն ու սեղանները: Որպես կանոն, քահանաներն իրենք էլ ապավինում են իրենց ապրուստը որևէ արհեստի միջոցով վաստակելուն: