Աշխատարաններ և դասընթացներ
Հատուկ կարիքներով մարդիկ| Երեխաներ
Ոչ միայն մեր հիմնադրամի, այլ նաև մեր կողմից վերանորոգված դպրոցների դասասենյակներում մենք առաջարկում ենք համապատասխան դասընթացներ` հատուկ կարիքներով մարդկանց և նրանց ընտանիքների համար: Թույլ տեսողություն ունեցող մարդկանց և կույրերին առաջարկում ենք հատուկ համակարգչային դասընթացներ և սովորեցնում նրանց օգտագործել բրայլյան գրքեր:
Մենք աջակցում ենք երեխաներին և պատանիներին երաժշտության, արվեստի, ձեռքի աշխատանքների, պարի և սպորտի ոլորտներում` արժեքավոր կրթական և դիդակտիկ սեմինարների միջոցով: Սա, իհարկե, ավելին է, քան ազատ ժամանակի կազմակերպումը, թեև այն ամեն դեպքում անգնահատելի ներդրում է: Խաղերի միջոցով երեխաները սովորում են սոցիալական հմտություններ և իրենց առօրյա կյանք ներմուծում քրիստոնեական-էթիկական արժեքներ: