Հովանավորություն

Սննդօգնություն| Բժշկական օգնություն|Դպրոցական պարագաներ| Սոցիալ-հոգեբանական աջակցություն

Հիմնադրումից ի վեր մենք մեծ նվիրվածությամբ իրականացնում ենք երեխաների հովանավորությունը`որպես առանցքային ծրագիր: Այս պահին օժանդակում ենք շուրջ 3,000 երեխաների մինչև դպրոցն ավարտելը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև դրանից հետո, ուղեկցելով նրանց աղքատությունը հաղթահարելու երկար ճանապարհին` մինչև նրանց հնարավորինս ինքնաբավ և անկախ ապագա: Շնորհիվ հովանավորության` մենք առաջնահերթ հոգում ենք այն մասին, որպեսզի երեխաները կրթություն ստանան: Սակայն մենք նաև գիտենք, որ կրթության կայացումը բազմաթիվ գործոններից է կախված. ով քաղցած է, դժվարությամբ է կենտրոնանում, ով հիվանդ է, չի կարող դպրոց գնալ, ով ո’չ գրիչ, ո’չ էլ տետր ունի, չի կարող կատարել իր առաջադրանքները: Այս ամենը մենք պահում ենք մեր ուշադրության կենտրոնում: Մեր շահառու երեխաները հիմնականում ապրում են իրենց ընտանիքներում, ապահովվում են բավարար սնունդով և բժշկական օգնությամբ: Մենք հոգ ենք տանում այն մասին, որպեսզի նրանք նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն ստանան, քանզի նրանք սոցիալական պայմաններից բխող բազմաթիվ խնդիրներ ունեն: Շահառու երեխաները ստանում են նաև անհրաժեշտ դպրոցական հագուստ և սովորելու համար անհրաժեշտ պարագաներ` դպրոցական պայուսակներ, գրքեր, տետրեր և գրիչներ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև նրանց հոգևոր զարգացմանը և օգնում ենք հասկանալ, թե ինչքան է Աստված սիրում նրանց: Եթե անհրաժեշտ է, մենք մեր մասնագիտական ուժերով փորձում ենք նրանց բուժման տարբերակներ առաջարկել, օգնում ենք մասնագիտական կրթության և ուսման հարցում: Ընդ որում, միասնական ուժերով կարողանում ենք համեմատաբար փոքր գումարով մեծ արդյունքների հասնել. հովանավորությունը մեկ ամսվա համար կազմում է 50 եվրո: