Գործունեություն
Տարիների ընթացքում մեր օգնության առաջարկների ներկապնակը ձևավորվել և համապատասխանեցվել է մարդկանց և երկրի կարիքներին: Սակայն շարունակական և էական է մնում մեր ուշադիր վերաբերմունքը անապահովների` հասարակության այն խավի հանդեպ, որն առանց արտաքին օգնության չի կարող գոյատևել: Մենք զրուցում ենք նրանց հետ, լսում ենք նրանց, նայում ենք ու պարզում, թե ինչպես կարող ենք լավագույնս աջակցել նրանց: Մինչ այս ամսեկան օգնություն է տրամադրվել ավելի քան 4,000 մարդու, որոնց մի մասը կանոնավոր և երկարաժամկետ օժանդակություն է ստացել: Եվ շահառուների թիվը գնալով աճում է: