Պետություն և քաղաքականություն
2017 թվականից Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: 2015 թվականին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով կառավարման նախագահական համակարգից անցում կատարվեց դեպի խորհրդարանական համակարգ: Պետության ղեկավարը նախագահն է, կառավարության ղեկավարը` վարչապետը: Հայաստանը բազմաթիվ միջազգայի կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-Ը, ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպությունը), ԱՊՀ-ն, ԵԱՀԿ-Ն և Եվրոպայի խորհուրդը, անդամ է: Հայաստանի վարած քաղաքականությունը մեծապես պայմանավորված է հարևան երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած պատմական լարվածության հետ: Այս երկու երկրների հետ սահմանները տարիները շարունակ փակ են: Դրա փոխարեն Հայաստանը բարիդրացիական հարաբերությունների մեջ է Վրաստանի և Իրանի հետ: Հայաստանը ձգտում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը որոշում է արտաքին քաղաքականության օրակարգը: Հարաբերությունները Մոսկվայի հետ սերտ են: Երկիրը ամուր թելերով կապված է Ռուսաստանի հետ թե’ քաղաքական, թե’ տնտեսական և թե’ ռազմականոլորտներում: