Ընտանիք
Տոնակատարությու՞ն ունեք, ծննդյան օ՞ր կամ տարեդա՞րձ: Հաճախ հարց է առաջանում. <<Ի՞նչ նվեր կցանկանայիստանալ: Չէ՞ որ իրականում ես ամեն ինչ ունեմ>>: Թող Ձեր հարևանները, ընկերները, ընտանիքը և գործընկերները թերևս մեկ անգամ մասնակցեն նրան, ինչը Ձեզ համար կարևոր նշանակություն ունի: Ձեր տոնը առիթ դարձրեք ծանոթացնելու Դիակոնիա բարեգործական հիմնադրամի կատարած աշխատանքին և սիրով տեղեկացրեք Ձեր հյուրերին, որ լավագույն նվերը, որը Ձեզ անսահման ուրախություն կպարգևի, կլինի նվիրատվություն կատարելը: