Ժառանգություն

Այն, թե ինչպես եք կազմում Ձեր կտակը, խիստ անձնական գործ է: Ընդ որում, կան տարբեր հնարավորություններ: Կարևոր հարցրերից մեկը թերևս այն է, թե ում եք ցանկանում նշել Ձեր կտակի մեջ: Որոշ մարդիկ չունեն երեխաներ և բարեկամներ, այդ պատճառով ցանկանում են ինչ-որ բան վերադարձնել աշխարհին: Մյուսները բացի իրենց ընտանիքից և ընկերներից ցանկանում են իրենց կտակում նշել մարդկանց, ովքեր աջակցության կարիք ունեն` սովն ու աղքատությունը հաղթահարելու համար: Օգտվեք առիթից և Դիակոնիա բարեգործական հիմնադրամին կտակեք Ձեր նախընտրած գումարը կամ հիմնադրամին որպես ժառանգորդ նշանակեք` այդպիսով աջակցելով իրականացվող նախագծերի հարատևությանը: Կապվեք մեզ հետ: Մենք Ձեզ սիրով խորհրդատվություն կտրամադրենք:

Contact