Բժշկություն և հիգիենա

Մանկաբույժ| Ատամնաբույժ| Հոգեբանների թիմ| Տակդիրներ` հատուկ կարիքներով մարդկանց համար| Խնամք հիվանդանոցում| Նշանակված ստացիոնար բուժման համակարգում

Տնային բժշկության սկզբունքը Հայաստանում դեռևս չի կիրառվում, ինչի պատճառով շատերը երկար ժամանակ մնում են առանց բուժօգնության: Հիվանդանոցային մեծ ծախսերի պատճառով մարդիկ խուսափում են այնտեղ խորհուրդ և օգնություն փնտրել: Մեզ մոտ օգնություն են ստանում ոչ միայն մեր շահառու երեխաներն ու նրանց ընտանիքները. իրականում մենք օգնում ենք մարդկանց ավելի լայն շրջանակի: Մեր մանկաբույժը սրտացավորեն հոգ է տանում իր հիվանդների մասին, սեփական ատամնաբուժարանում, որտեղ մի քանի բժիշկ է աշխատում, խոհեմությամբ են վերաբերվում իրենց այցելուներին, իսկ մեր սոցիալ-հոգեբանական թիմն իր գործի գիտակն է: Եթե անհրաժեշտ են այնպիսի բուժումներ կամ վիրահատություններ, որոնց ծախսերը գերազանցում են մեր ունեցած միջոցներին, ապա այս դեպքում մենք օգնում ենք պլանավորման, համակարգման և ֆինանսավորման հարցերում: Հիվանդանոցում ստացիոնար բուժումը նշանակում է, որ ընտանիքից որևէ մեկը պետք է զբաղվի հիվանդի խնամքով: Հայաստանում դեռ այդքան էլ տարածված չէ բոլոր հիվանդներին ճաշով ապահովելու ծառայությունը: Իսկ այնտեղ, որտեղ այդ ծառայությունը գործում է, պետք է դրա համար լրացուցիչ վճարել: Մենք փորձում ենք հնարավորինս օգնել նրանց և հոգ ենք տանում այն մասին, որպեսզի նրանք ապահովված լինեն այն ամենով, ինչ իրենց անհրաժեշտ է:

Շատ մարդիկ Հայաստանում չեն կարողանում իրենց թույլ ամենատարրական բաները. հատկապես դժվար է այն ծնողների համար, ովքեր հատուկ կարիքներով երեխաների են մեծացնում: Օրինակ, մենք ապահովում ենք նրանց տակդիրներով և հիգիենիկ պարագաներով, այլապես նրանք ի վիճակի չեն գնել դրանք: Այսպիսով, մենք հոգ ենք տանում երեխաների բարեկեցության մասին: