Կյանք և աշխատանք

Բազմազավակ ընտանիքներ| Աղքատության հաղթահարում| Սոցիալական հմտություններ

Հույսի ավան թաղամասը ստեղծվել է 2001 թվականին և մոտ 16 հեկտար հողատարածքի վրա կառուցված և ցանկապատված 79 տներում կացարան է տրամադրել շուրջ 500 մարդու: Յյուրաքանչյուր տուն ունի մոտ 400 քառակուսի մետր այգի, որտեղ բնակիչները կարող են պտղատու այգի հիմնել կամ բանջարեղեն աճեցնել սեփական կարիքների համար: Հույսի ավան թաղամասը նախագածվել է մեր շինարարության ղեկավարի և կառուցվել հայ արհեստավորների կողմից: Հողատարածքը մեզ է հատկացրել կառավարությունը, որը սերտորեն համագործակցում է մեզ հետ` Հույսի ավանի օգտագործման և հնարավոր ընդլայնման հարցերում: Այստեղ մշտական բնակություն են հաստատել ամենաանապահովները և իրենց հնարավորություններիսահմաններում օգնում են հիմնադրամի աշխատանքներում` լինի դա պահեստում, գրասենյակում, թե կրթական արհեստանոցներում: Նրանք, ովքեր ցանկություն ունեն ապրել այստեղ, դիմում են ներկայացնում քաղաքապետարան, այնուհետև կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովըմեզ հետ միասին եզրակացություն է տալիս և համատեղ որոշում է կայացվում բնակարանների բաշխման վերաբերյալ: