Ամառային ճամբարներ և արձակուրդների կազմակերպում

Առողջապահական կրթություն | Սոցիալական վարք | Արժեքների ձևավորում

Դեռևս խորհրդային շրջանում ամառային ճամբարներն ամբողջ երկրում ընտանիքների կյանքի անբաժան մասն էին կազմում: Այսօր նույնպես պետությունը շարունակում է այս ավանդույթն ու խրախուսում անկախ կազմակերպություններին` սեփական ծրագրերով իրենց ներդրումն ունենալ այս գործում: Երևանից 150 կմ հյուսիս` Թումանյան համայնքում գտնվող մեր սեփական կենտրոնում ամառային արձակուրդների երեք ամիսների ընթացքում 3-18 տարեկան շուրջ 500 երեխա ու պատանի է հավաքվում: Առավելագույնը 50 հոգանոց խմբերով նրանք հնարավորություն ունեն մեկ շաբաթով մասնակցել ամառային ճամբարին: Ծրագիրը ներառում է այնպիսի հիմնարար կետեր, ինչպիսին է առողջապահական կրթությունը: Շատերն առաջին անգամ այստեղ են սովորում, թե ինչպես պետք է մաքրել ատամները, մանրակրկիտ լվացվել և միասին ճաշել: Համատեղ խաղերի, սեմինարների և աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ժամանակն աննկատ է անցնում:

Առանձնահատուկ է այն շրջանը, երբ ճամբարում իրենց ամառային հանգիստն են անցկացնում հատուկ կարիքներով երեխաներն իրենց մայրիկների հետ: Մինչ մեր հոգատար աշխատակիցները խնամում են երեխաներին, մայրիկները կարող են մի փոքր շունչ քաշել, լիցքաթափվել և զրուցել մյուս մայրիկների հետ, որոնց հետ նույն ճակատագրով են կապված: