Հումանիտար օգնություն

Խորհրդատվություն տնտեսական արտակարգ իրավիճակում|Վերլուծություն|Ծախսերի ստանձնում

Մի երկրում, որտեղ երկար ժամանակ չի եղել սոցիալական և բժշկական ապահովագրություն, մարդիկ կարող են կորցնել ֆինանսական հավասարակշռությունն անգամ ամենափոքր և ամենասովորական իրավիճակներում: Կարիք չկա, որպեսզի Հայաստանում արհավիրք լինի, որ կորցնես ամեն ինչ. եթե հիվանդ ես կամ վիրահատությյան կարիք ունես, դա արդեն բավարար է` դժվարին կացության մեջ հայտնվելու համար: Քանի որ թե հիմնական բուժօգնության, թե անհրաժեշտ վիրահատական միջամտության համար վճարում է հիվանդը, նրա համար հաճախ սկսվում է աղետալի ֆինանսական ճգնաժամ: Հիվանդանոցային ծախսերը հոգալու համար, մարդիկ վաճառում են իրենց կենցաղային իրերը, կահույքը, անգամ բնակարանը: Վերջիվերջո հիվանդը թեև առողջանում է, սակայն մնում է առանց տանիքի: Մենք միջամտում ենք, քանի դեռ տեղի չի ունեցել վատթարագույնը: Մեր աշխատակիցներն այցելում են այդ մարդկանց, լսում են նրանց խնդիրները, պատկերացում են կազմում իրավիճակի մասին և նրանց հետ գնահատում եղած հնարավորությունները: Եթե այսպիսի խորհրդատվական պրոցեսի ընթացքում պարզ է դառնում, որ նրանք սեփական ուժերով չեն կարող խելամիտ լուծում գտնել, մենք աջակցում ենք այս մարդկանց. սկզբում` արագ և կարճաժամկետ, այնուհետև, եթե անհրաժեշտություն կա, տրամադրում ենք երկարաժամկետ խորհրդատվություն և օժանդակություն: