Մասնագիտություն և ուսում

Կրթաթոշակ| Կրթական ծրագրեր

Հատկապես ընդունակ աշակերտներն ու աշակերտուհիները, որոնց գերազանց առաջադիմությունը հաստատվում է համապատասխան դպրոցի կողմից, հնարավորության դեպքում լրիվ կրթաթոշակ կամ մասնակի ֆինանսական աջակցություն են ստանում` Հայաստանում ուսանելու համար: Ոմանց օգնում ենք համապատասխան ուսումնառության տեղեր գտնել կամ ընդունում ենք նրանց ուսանելու մեր սեփական մասնագիտական ուսումնարանում, որտեղ նրանք, օրինակ, կարող են սովորել հացթուխի կամ դերձակի մասնագիտությունը: Երկուսն էլ Հայաստանում շատ կարևոր մասնագիտություններ են: