Կայուն եկամտի աղբյուրի ստեղծում

Ինքնաբավություն| Եկամուտ

Բոլոր օգնություններն ու օժանդակությունները մեկ նպատակ ունեն. մարդկանց հնարավորինս շուտ և արագ տանել դեպի անկախ ապրելակերպի: Կրթությունը, առողջությունը, արժեքները և ինքնորոշումն այդ ճանապարհին անփոխարինելի գործոններ են, ինչպես և աջակցությունը` սեփական տնտեսական եկամտի ստեղծման գործում: Մենք օգնում ենք մարդկանց ոչ միայն ինքնուրույն հոգալ իրենց կարիքները, այլ նաև որոշակի եկամուտ ապահովել սեփական աշխատանքի միջոցով: Դա նաև աշխատասեր հայերին հետ է պահում աշխատանք գտնելու և գումար վաստակելու նպատակով Ռուսաստան մեկնելուց ու իրենց ընտանիքները երկար ժամանակով լքելուց: