Նախագծեր

Մեր երկրի համար: Մեր ժողովրդի համար: Այն բանից հետո, երբ 1988 թվականին Հայաստանը ցնցվեց ուժեղ երկրաշարժից, մենք սկսեցինք ծառայել մեր երկրին և մարդկանց: Նախաձեռնությունը, որը սկսվել էր Գերմանիայից հումանիտար բեռների տեղափոխմամբ, որի շնորհիվ հազարավոր հայեր ապահովվեցին սնունդով, հագուստով, բժշկական օգնությամբ և հոգևոր գրականությամբ, 2001 թվականին ի վերջո ներկայացավ <<Դիակոնիա բարեգործական հիմնադրամ>> անվանումով և դարձավ <<Առաջին օգնության կայան>> անապահովների, ծնողազուրկների, հատուկ կարիքներով մարդկանց և Սիրիայից եկած հայ փախստականների համար: Այնտեղ, որտեղ մարդիկ կարիքի մեջ են, մենք կանգնած ենք նրանց կողքին: