Ով ենք մենք
Մենք` «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հայասեր անձնակազմը, մեր հոգածության տակ գտնվող սոցիալապես անապահով մարդկանց կողքին կանգնած սրտացավ մարդիկ ենք: Մենք անում ենք մեր գործն այն համոզմունքով, որ կարիքի մեջ ապրող մարդուն կարող ենք օգնել դուրս գալ կարիքավորի հոգեբանությունից և ապրել սեփական ուժերի հանդեպ վստահության գիտակցումով :
Մեր կողքին կանգնած են բարեգործ ու բարեգութ մարդիկ, որոնք սրտացավորեն հետևում են ամեն մի հայի ճակատագրի, մտածում են սոցիալապես անապահով ամեն մի ընտանիքի մասին:
1.Հայն աշխատասեր, անպարտելի, աստվածավախ մարդ է: Ես չեմ ընդունում հայի մասին որևէ բացասական արտահայտություն: Եզակի դեպքերը չեն կարող մարդու հայ տեսակը բնորոշող կամ որոշիչ լինել:
Բարույր Ջամբազյան
2.Ինքս ապրել եմ կարիքի մեջ: Մարդու արժեքի հետ կապ չունեցող մի երևույթ է կարիքը, բայց կարիքը միայն վիճակ է, որից մարդը փորձում է դուրս գալ: Հոգով կարիքավոր լինելն ավելի լուրջ խնդիր է:
Բարույր Ջամբազյան
3.Բարեգործությունը սրտի դիրք է, սկսվում է ներքուստ ու կապ չունի արվածի չափի հետ:
Բարույր Ջամբազյան