Կայունություն

Մեր նպատակն է` օգնել Հայաստանում ապրող կարիքավոր ընտանիքներին դուրս գալ կարիքավորի կարգավիճակից և սկսել այնպիսի կյանք վարել, որում նրանք կարող են իրենց ապահովել կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով: Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք մշտապես չլինեն խնդրողի դերում, այլ հույս և հեռանկար գտնեն: Այս նպատակին հասնելու համար` մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի կառավարության, տարբեր բարեգործական կազմակերպությունների և անհատ բարերարների հետ: Համատեղ ուշադրություն ենք դարձնում նրան, որ օգնությունըոչ միայն հասնի այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է, այլ խթան դառնա աճի և զարգացման գործընթացի համար: Այսպիսով, մենք աստիճանաբար նվազեցնում ենք Հայաստանում աղքատության մակարդակը և նպաստում ենք, որպեսզի նվազի դեպի արտերկիր աշխատանքային արտագաղթի քանակը: