Տնտեսություն և զբոսաշրջություն

Խորհրդային տարիներին Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունները համարվում էին օրինակելի հիմնարկներ: ԽՍՀՄ-ի փլուզումը, Ղարաբաղյան պատերազմը և էներգետիկ ճգնաժամը բերեցին հայկական ծանր արդյունաբերության և տնտեսության անկմանը: Դրանից հետո տեղի ունեցավ տնտեսության կառուցվածքի շրջադարձային փոփոխություն: Ներդրումներ արվում են հիմնականում հայկական սփյուռքից: Չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող կայունության ծրագրերին` տնտեսությունը շատ դանդաղ է ամրապնդվում: 3% տնտեսական աճն ապահովում են հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, սակայն Հայաստանի տնտեսությունը համարվում է քիչ դիվերսիֆիկացված և արգելակվում է կարտելների, բյուրոկրատիայի և տարածված կաշառակերության պատճառով: Ծաղկում է ստվերային տնտեսությունը: Այդ է պատճառը, որ տնտեսական աճը ազդեցություն չի ունենում: Քողարկված գործազրկությունը գրեթե 40 % է կազմում: 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարությունը այս համակարգին պատերազմ հայտարարեց: Սակայն իրականան փոփոխությունների համար տարիներ են անհրաժեշտ: Տնտեսության համար գնալով մեծ դեր է ստանձնում զբոսաշրջության ոլորտը` տարեկան մոտ 1,2 միլիոն այցելուներով: