Պատմություն

Հայաստանը հնամենի մշակութային երկիր է. այստեղ մարդու բնակության առաջին հետքերը վերաբերում են հին քարե դարին: Այն համարվում է երկրագնդի հնագույն երկրներից մեկը, որը սակայն հազվադեպ է պետական ինքնուրույնությունունեցել: Ք.ա. 8-րդ դարում Ուրարտուի  թագավորությունը հասավ իր ծաղկման գագաթնակետին: Ք.ա. 1-ին դարում` Տիգրան Մեծ թագավորի օրոք, Հայաստանն իր պատմության ընթացքում ամենամեծ տարածքն էր զբաղեցնում` սահմանների զգալի ընդլայնմամբ: Հայաստանն առաջին քրիստոնեական պետությունն է աշխարհում: 301 թ. քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն և սեփական այբուբենի ստեղծումը 5-րդ դարի սկզբներին համարվում են հայերի ազգային ինքնության պահպանման կարևորագույն քայլերը: 387 թվակականին բաժանվելով Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև, 7-9 դդ. գտնվելով արաբների տիրապետության տակ, Հայաստանը միայն Բագրատունիների օրոք 885-1045 թվականներին կարողացավ հասնել պետական միասնության` նախքան երկրի պարբերականնվաճումները սելջուկների, մոնղոլների, պարսիկների և օսմանների կողմից: 19-ր դարում այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում էր Ռուսական կայսրության տիրապետության ներքո: Օսմանյան կայսրությունում ապրող հայերը 1915թ. զոհ դարձան համակարգված իրականացված ցեղասպանությանը: 1918 թվականին ձևավորվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը 1922 թվականին մտավ Խորհրդային Միության կազմի մեջ: Միայն Խորհրդային Միության փլուզումից հետո այսօրվա հանրապետությունը 1991 թվականին հռչակեց իր անկախությունը: