Մանրամասն պատմություն

Մինչ հնդեվրոպականժողովուրդ հայերը սկսած ք.ա. 7-րդ դարից բնակություն կհաստատեին այսօրվա Հայաստանի տարածքում, այստեղ արդեն գոյություն ուներ Ուրարտական թագավորությունը, որը հիմնադրվել էր խուռի ցեղերի կողմից: Ձևավորվում է ցեղերի խառնուրդ, որին հետագայում` սկսած Ք.ա 550 թվականից,  նախ իշխել են մեդիացիները, ապա պարսակական Աքեմենյան թագավորությունը:

Ալեքսանդր Մակեդոնացին իր` Ք.ա 336 թվականին սկսած հաղթական արշավանքների ընթացքում նվաճել է ինչպես հայկական տարածքը, այնպես էլ գրեթե ողջ պարսկական թագավորությունը: Նրա մահից հետո տարածքն ընկել է Սելևկոսի` այսպես կոչված դիադոխի (հունարենից թարգմանաբար նշանակում է ժառանգորդ) տիրապետության տակ և դարձել Սելևկյան թագավորության մի մասը, որն ընդգրկում էր պարսկական արևելյան շրջանները, մնացած Մերձավոր Արևելքն ու ամբողջ կովկասյան շրջանը:

Ք.ա. 188 թվականին կառավարիչ Արտաշեսը հիմնեց մի անկախ հայկական թագավորություն, որը հիմնականում տարածվում էր այժմյան Հայաստանի տարածքում: Արտաշեսյաններից Տիգրան Մեծի օրոք (Ք.ա. 95-55թթ.) թագավորությունը կարճ ժամանակով ընդարձակեց իր սահմանները` հարավում ձգվելով մինչև Միջերկրական ծով, իսկ արևելքում` մինչև Կասպից ծով: Սակայն Տիգրան Մեծը պարտվեց հռոմեացիներին: Մինչ Ք.հ. 3-րդ դար հայկական տարածքները մնացին որպես վեճի առարկա հռոմեացիների և պարսիկների միջև, նախքան Ք.հ. 238 թվականին Սասանյանների տիրապետության հաստատումը: Սասանյաններին կարճ ժամանակով վտարելուց հետո հայ թագավոր Տրդատ 3-րդի իշխանության օրոք Ք.հ. 301 թ. Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց, ինչը հնարավոր եղավ պահպանել` չնայած հետագա դարերի ընթացքում օտարների տիրապետությանը: Ք.հ. 387 թվականին հայկական թագավորությունը բաժանվեց Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև:

7-րդ դարում տարածքը հայտնվեց իսլամական արաբների տիրապետության տակ: Հայ իշխան Աշոտ Ա-ն, ով Բագրատունի արքայատոհմի հիմնադիրն է, 885 թվականին հիմնեց Հայաստանի անկախ թագավորությունը, որը ճանաչվեց ինչպես Բաղդադի խալիֆի, այնպես էլ բյուզանդական կայսրի կողմից: Սահմանների ընդարձակման գագաթնակետին` թագավորությունն ընդգրկում էր այսօրվա Վրաստանը, Կասպից ծովի արևմտյան ափը և Փոքր Ասիայի որոշ հատվածներ: 11-րդ դարի առաջին կեսին թագավորությունը նորից նվաճվեց կրկին ուժեղացած Բյուզանդիայի կողմից, մինչև որ 1071 թվականին սելջուկները այս տարածքից դուրս քշեցին բյուզանդացիներին: Շատ հայեր փախուստի դիմեցին: Կիլիկիայի հարավ-արևելքում հիմնվեց մի փոքրիկ հայկական թագավորություն, որը գոյատևեց մինչև 14-րդ դար և որի թագավորները կարողացան որոշակի անկախություն պահպանել օտարերկրյա տերություններից: 13-րդ դարում սելջուկներին հաջորդեցին մոնղոլները: Կարճ ժամանակով հայակական տարածքը պատկանում էր Լենկ-Թեմուրի (1370-1405թթ.) ստեղծած Մոնղոլական մեծ կայսրությանը: 15-րդ դարից Հայաստանի համար պայքարում էին պարսիկ Սեֆյաններն ու Օսմանյան կայսրությունը:

18-րդ դարի վերջերից հայկական տարածքների հանդեպ հավակնություններ դրսևորեց նաև Ցարական Ռուսաստանը և պարսիկներից նվաճեց դրանք: Հայաստանի արևմտյան և հարավային մասերը մնացին Օսմանյան կայսրության տիրապետության տակ: 19-րդ դարի ընթացքում ցարի այսպես կոչված <<ռուսականացման քաղաքականությունը>> հայ ժողովրդի հանդեպ ուժեղացավ. եկեղեցիներ ու դպրոցներ փակվեցին, արգելվեց հայոց լեզուն: Օսմանների կողմից գրավյալ տարածքներում (1878 թ. ռուս-թուրքական պատերազմիավարտից հետո Թուրքիան ստիպված էր իր տիրապետության տակ գտնվող հայկական տարածքների մի մասը հանձնել Ռուսաստանին) սկսվեցին քրիստոնյա հայերի հալածանքներն ու սպանությունները: 1915 թվականին այս հետապնդումները հասան իրենց գագաթնակետին. տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Ըստ համակարգված ծրագրի անհրաժեշտ էր բնաջնջել հայերին` որպես <<օսմանյան կայսրության սուրբ մարմնում քաղցկեղածին ուռուցքի>>:

Առաջին աշխարհամարտի ընթացքում 1916 թվականին ռուսական զորքերը ժամանակավորապես գրավեցին ողջ Անդրկովկասը և Արևելյան Անատոլիայի որոշ մասը: 1918 թվականին Հայաստանի ռուսական հատվածը հռչակեց իր անկախությունը, սակայն 1920 թվականին նորից նվաճվեց ռուսական բանակի կողմից, իսկ 1922 թվականին պաշտոնապես մտավ ԽՍՀՄ-ի (Խորհրդային ՍոցիալիստականՀանրապետութունների Միություն ) կազմի մեջ` այսօրվա Վրաստանի և Ադրբեջանի հետ միասին կազմելով <<Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետություն>>-ը: Արևմտյան Հայաստանը 1923 թվականին մաս կազմեց նոր ձևավորված Թուրքիայի:

Նախկին Հայաստանի երկու հատվածներում էլ քրիստոնյա հայերի ապստամբությունները դաժանաբար ճնշվում էին: Խորհրդային մասում տեղի էր ունենում հասարակության խիստ <<խորհրդայնացում>>, որն արտահայտվում էր մասնավոր սեփականության վերացմամբ, կենտրոնից հարկվող պլանային տնտեսության ներդրմամբ, ռուսական կրթական համակարգի ներդրմամբ և գրեթե բոլոր եկեղեցիների գործունեության դադարեցմամբ: Այլախոհներն ու ընդդիմադիրները հետապնդվում էին և զոհ դառնում խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի կողմից իրականացվող քաղաքականզտումներին: Չնայած խորհրդային ռեժիմի ճնշումներին` հայ եկեղեցին կարողացավ դիմակայել կոմունիստական ժամանակաշրջանում:

1936 թվականին Հայաստանը, ինչպես և Վրաստանն ու Ադրբեջանը, դարձան ինքնուրույն խորհրդային հանրապետություններ: Ընդ որում, հին հայկական պատմական տարածք Լեռնային Ղարաբաղը (հայկական անվանումը` Արցախ), որը գտնվում է երկրի արևելքում, հանձնվեց մուսուլմանական Ադրբեջանին, ինչպես նաև Նախիջևանի շրջանը (հայկական անվանումը` Նախճևան): Կոմունիստական իշխանության տարիներին նախ և առաջ վերականգնվեց երկրի արդյունաբերությունը: Հայաստան բնակվելու եկան բազմաթիվ ռուսներ, մինչդեռ շատ հայեր մշտական բնակության տեղափոխվեցին այլ խորհրդային հանրապետություններ: Այսօր արդեն 1,5 միլիոն հայ է ապրում Խորհրդային Միության իրավահաջորդ պետություններում:

80-ական թվականներին սկսվեց Հայաստանի անկախության համար շարժման ակտիվացումը` ուղղված կոմունիստական կառավարման դեմ: Լեռնային Ղարաբաղում սրվեց ազգամիջյան կոնֆլիկտը հայերի և ադրբեջանցիների միջև: Երբ մեծամասամբ հայերով բնակեցված շրջանը 1988 թվականին հռչակեց իր անկախությունը Ադրբեջանից, պատերազմ սկսվեց երկու պետությունների միջև: Նույն տարում Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին զոհ գնաց ավելի քան 50,000 մարդ: Հատկապես երկրի արդյունաբերական կենտրոններում այն ծանր ավերածություններ առաջացրեց:

Լեռնային Ղերաբաղի շուրջ կոնֆլիկտը չհաջողվեց լուծել անգամ ռուսական միջամտության միջոցով: Արդեն թշնամացած երկու երկրները` Հայաստանն ու Ադրբեջանը, 1991 թվականին հայտարարեցին Խորհրդային Միության կազմից դուրս գալու մասին, երբ Արևելյան Բլոկի փլուզումն արդեն տեսանելի էր պերեստրոյկայի (վերակառուցում) և գլասնոստի (հրապարակայնության) քաղաքականության արդյունքում: Դրանից հետո ռուսական զորքերը հետ քաշվեցին վիճելի տարածքից: Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի նախագահ: 1991 թվականի դեկտեմբերին երկիրը միացավ <<Անկախ պետությունների համագործակցությանը>>, կրճատ` ԱՊՀ, որը ստեղծվեց նախկին տասնմեկ խորհրդային հանրապետությունների կողմից և որը հայտարարեց ԽՍՀՄ լուծարման մասին: 

Ողջ հայ ազգը աջակցում էր հայ կամավորներին, ովքեր քաղաքացիական կյանքում բժիշկներ, ուսուցիչներ, ուսանողներ ու շինարարներ էին, քանի որ հայ քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացվող սպանդի մասին լուրերն ու լուսանկարները, որոնք ստացվում էին Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանից, անմիջապես ցեղսպանության հետ կապված հիշողություններ էին արթնացնում: Այլևս չէր կարելի թույլ տալ, որպեսզի հայ ժողովուրդը անօգնական կոտորվեր: Միայն պատերազմի ընթացքում և իր անկախության հռչակումից հետո է, որ Հայաստանը սեփական զորքեր է կազմավորում և Ղարաբաղի հայերի կողքին մարտնչում ազատագրման և անկախության համար:

Ադրբեջանը տնտեսական էմբարգո հայտարարեց Հայաստանի դեմ, որին միացավ նաև Թուրքիան: Դրա հետևանքով երկիրը, որը կախված էր արտասահմանից ներկրվող էներգակիրների և սննդամթերքի ներմուծումներից, մատակարարման լրջագույն դժվարությունների մեջ ընկավ: Հայտարարվեց արտակարգ դրություն: 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի հայկական զորքերն ազատագրեցին Ադրբեջանի տարածքի մեկ երրորդ մասը: 1994 թվականին Ռուսաստանի և ՄԱԿ-ի միջնորդությամբ զինադադար հաստատվեց, սակայն մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված: 1998 թվականի վերջին սկսվեցին խաղաղության բանակցություններ, որոնք մինչ այժմ չեն հանգեցրել կոնֆլիկտի լուծմանը:

2001 թվականի հունվարին թե Հայաստանը, թե միաժամանակ նաև Ադրբեջանը դարձան Եվրոպական խորդրդի անդամ երկրներ: