Աշխարհագրություն

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող պետություն է և գտնվում Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում` Կովկասի և Առաջավոր Ասիայի միջև: Երկիրը սահմանակից է Վրաստանին և Ադրբեջանին, վերջինիս անկլավ Նախիջևանին, Իրանին և Թուրքիային: Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է: Ամենաբարձր լեռը Արագածն է, որի հյուսիսային գագաթի բարձրությունը 4090 մետր է: Մեր լեռնային երկրի տարածքը գտնվում է չափազանց ակտիվ սեյսմիկ գոտում: Ընդերքը պարունակում է այնպիսի հանքային հանածոներ, ինչպիսիք են երկաթը, պղինձը, մոլիբդենը և ոսկին: Այն հարուստ է նաև հանքային աղբյուրներով: Հայաստանի ամենամեծ ջրային ավազանը Սևանա լիճն է, որն ունի 1242 քառ. մետր մակերես և գտնվում է ծովի մակարդակից մոտավորապես 1900 մետր բարձրության վրա: Երկրի տարածքի մեծ մասը ծածկված է սուղ տափաստանային բուսականությամբ: Անտառային ծածկույթը երկրի տարածքի միայն 13 % -ն է կազմում: Բացի մայրաքաղաք և մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող Երևանից կարևոր քաղաքներ են նաև Գյումրին և Վանաձորը: