Տեսլական

Մենք Հայաստանում բնակվողների համար ցանկանում ենք կյանքի կայուն իրավիճակ` առանց անկումների և խաթարումների: Մի այնպիսի Հայաստան, որտեղ մարդը կարող է աշխատել և արժանապատիվ ու լիարժեք կյանք վարել: Մեր ցանկությունն է, որ ընտանիքներն արտացոլեն ազգային արժեքները` հիմնված ավանդույթի և աճի վրա: Մենք ցանկանում ենք տեսնել մի Հայաստան, որտեղ մարդիկ կունենան հոգեկան ամուր առողջություն` հաղթահարելով դժվարությունների դառնությունը և հպարտանալով սեփական ժողովրդով: Այսպիսի Հայաստան ստեղծելու համար անհրաժեշտ է, որպեսզի երեխաները երջանիկ մեծանան, որպեսզի նրանք սոցիալական և հասարակական պայմանների պատճառով ստիպված չլինեն համակերպվել աղքատության ու զրկանքների հետ, այլ որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց` ինքնորոշված, լիարժեք և գոհունակ կյանքով ապրելու իրավունքը: Մենք ցանկանում ենք մի այնպիսի Հայաստան, որտեղ երեխաները կկարողանան հաղթահարել արտաքին կարիքի հետևանքով առաջ եկած ճնշող սահմանափակումները, կուժեղանան և կդառնան դեպի առաջ շարժվող, զարգացող և կայուն հայ հասարակության ամուր հենասյուներ: