Մեր արժեքները` քրիստոնեական

 

Ով ողորմած է աղքատի հանդեպ, փառաբանում է Աստծուն:

Ասույթներ 14,31

 

Որպես քրիստոնյաներ` մենք առանձնահատուկ առաքելություն ունենք. մենք չպետք է ապրենք միայն մեզ համար և փնտրենք մերը, մենք չպետք է ձգտենք միայն մեր ինքնակայացմանն ու մեր անձնական բարեկեցությանը: Նույնիսկ եթե դրանում ոչ մի վատ բան չկա, մենք մեր կյանքում և գործելակերպում պետք է միաժամանակ նաև ուշադրություն դարձնենք այն մարդկանց, ովքեր անապահով են համարվում: Մենք պետք է ծառայենք նրանց, տանք նրանց մեր ունեցածից և նրանց կյանքն ավելի տանելի դարձնենք: Այսպես վարվելով` մենք ոչ միայն օգնում ենք նրանց, ովքեր անհետաձգելի աջակցության կարիք ունեն, և նրանց մեր ուշադրությունն ենք նվիրում: Դրանով մենք փառաբանում ենք Նրան, ով ստեղծել է կյանքը` Աստծուն: