Աշխատակիցներ

Աշխատանքը մեզ համար ավելին է քան, վարձատրվելու միջոց. այն սրտի թելադրանք է: Տարիների ընթացքում Դիակոնիա բարեգործական հիմնադրամի թիմը դարձել է մի մեծ ընտանիք: Մեր կամավոր օգնականներից շատերն այն երեխաներն ու պատանիներն են, որոնց հիմնադրամը աջակցել է, իսկ մի մասին դեռ շարունակում է աջակցել: Ընդ որում կարևոր  է ոչ միայն նյութական աջակցությունը: Երեխաների համար սա դառնում է ապրելակերպ, որի հիմքը փոխադարձ օգնությունն է: Այսպիսով, նրանք այս արժեքները ոչ միայն իրենց սեփականն են դարձնում, այլ տարածում են նաև իրենց շրջապատում:

Այս պահին մեր թիմը բաղկացած է շուրջ 60 արհեստավարժ<<ընտանիքի անդամներից>>. թարգմանիչներ, հոգեբաններ, թերապևտներ, բժիշկներ, սոցիալական աշխատողներ և այլ մասնագետներ, ովքեր գործի են անցնում այնտեղ, որտեղ դրա կարիքը կա: Անհրաժեշտության դեպքում, երբ առանձին նախագծերի իրականացման ժամկետները սուղ են, ներգրավում ենք նաև այլ մասնագետների և լրացնում մեր աշխատուժը: