Հիմնադրամի պատմությունը

1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից խորապես վշտացած` Հակոբ Ջամբազյանը հիմնում է մի գործ և սկսում է հազարավոր հայերի օգնել սնունդով և հագուստով, հատկացնել բժշկական օգնություն և հոգևոր գրականություն: Ի վերջո, 2001 թվականին այս հիմնարկը պաշտոնապես գրանցվում է որպես Դիակոնիա բարեգործական հիմնադրամ և մինչ օրս շարունակում է իր գործունեությունը: Օգնության տրամադրման աշխարհագրությունը մեծանում է` ընդգրկելով գրեթե ամբողջ Հայաստանը: Հիմնադրամը դառնում է <<Առաջին օգնության կայան>> անապահովների, ծնողազուրկների, հատուկ կարիքներով մարդկանց և Սիրիայից եկած հայ փախստականների համար:

Սկզբնական շրջանում աշխատանքը հիմնված էր ընդամենը 30 ընտանիքի աջակցելուվրա: Այն, ինչն առաջին հայացքից ընդամենը մի փոքրիկ նախաձեռնություն էր թվում, արագ աճեց ու վերածվեց շատ ավելի մեծ գործի: Տարիների ընթացքում նվիրատվություններ կատարողների շրջանակին միացան ինչպես անհատ նվիրաբերողներ, այնպես էլ կազմակերպություններ ու դրանով նպաստեցին, որպեսզի օգնության տրամադրման ուղղություններն ու ծավալներն ավելանան: Բացի առաջին անհրաժեշտության ապրանքներից Դիակոնիան իրականացնում է նաև կրթական ծրագրեր գյուղատնտեսական ոլորտում, կազմակերպում է վերապատրաստման սեմինարներ, տրամադրում է կացարաններ և առաջարկում է բժշկական օգնության լայն շրջանակ:

Կառավարության աջակցությամբ` հիմնադրամը կառուցել է Հույսի ավան թաղամասը, որտեղ 16 հա հողատարածքի վրա կառուցված 78 տներում շուրջ 500 մարդ է ապրում: Յուրաքանչյուր բնակարան ունի իր սեփական այգին, որտեղ կարելի բանջարեղեն աճեցնել կամ պտղատու այգի հիմնել: Մինչ այժմ ավելի քան 4,000 մարդ է ամեն ամիս կանոնավոր օգնություն ստացել և նրանց թիվը գնալով աճում է: