Մեր գործունեությունը

Դիակոնիա տերմինը ծագում է հին հունարենից և նշանակում է ծառայություն: Ըստ էության այն հրաշալի կերպով նկարագրում է այն, ինչը մեզ համար կարևոր է, այն է` ծառայել: Ծառայել մարդկանց, որոնց հանդեպ կյանքն այնքան էլ բարեհաճ չի գտնվել: Մարդկանց, որոնց սովորաբար որպես նյութապես անապահով են բնորոշում և ովքեր հնարավորություն չունեն` սեփական ուժերով ոտքի կանգնելու: Ավետման(martyria), պատարագի (leiturgia)  և համայնքի հիմնման (koinonia) կողքին դիակոնիան նաև եկեղեցու չորրորդ հիմնական գործառույթն է ներկայացնում, որն ակնհայտ է դարձնում, թե ինչի համար են մեր սրտերը բաբախում: Որպես Հիսուսի հետևորդներ` մենք կյանքի ենք կոչում նրա գաղափարը, այն է` ցույց տալ նրա սերը աղքատներից աղքատներին ծառայելու միջոցով: