Սիլվա Քասաջյան

Նկարում տիկին Սիլվա Քասաջյանն է՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի Դոնորներից մեկը:

Նա այսօր առաջին անգամ հանդիպեց Հայաստանի Այգուտ գյուղում ապրող այն կարիքավոր ընտանիքին, որին արդեն տարիներ շարունակ հովանավորում է:

Նա մեկն է այն հայերից ում հայրենիքից մնացել են միայն հիշողություններ, այն էլ օվկիանոսից այն կողմ, սակայն նրա հայրենասիրությունն ու կարոտը հայրենիքի ու հայերի հանդեպ չի մարել: Նրա ընտանիքը բնակվել է Եփրատ գետի ափին: Հաճախ է հիշում, թե ինչ էր պատմում իրեն տատիկը՝ Թուրքիայում ապրած տարիների մասին, և հավատում, որ մի օր արդեն իսկ հայ ազգի նկատմամբ իրագործված ոճիրը պաշտոնապես կընդունի ողջ աշխարհը:  Ինչպես ինքն է նշում՝ ճիշտ է ապրում եմ հայրենիքից դուրս, բայց հայրենիքով: Դա էր պատճառը, որ ապրելով երեք երեխաների հետ Գերմանիայում, նա վերջապես այսքան տարի անց եկավ տեսնելու իր պապերի ծննդավայրը՝ Հայաստանը: Տպավորությունները հուզիչ էին՝ տիկին Քասաջյանն առաջին անգամ էր Հայաստանում իր երկու աղջիկների հետ: Այս մեծ սրտի տեր ալեհեր կինն իրապես մտահոգված էր Հայաստանում ապրող կարիքավոր ընտանիքների երեխաների ճակատագրով, իսկ երբ իմացավ, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերում կան բազում անապահով ընտանիքների երեխաներ, որոնք երազում են տեսնել Երևանը, սակայն հնարավորություն չունեն, հուզվեց, նույնիսկ արցունքներ հայտնվեցին նրա աչքերին. հանձնարարեց մեզ իրականացնել երեխաների երազանքը, կազմակերպելով նրանց համար մանկական Երևանյան էքսկուրս, վերցնելով ողջ ֆինանսական պարտավորություններն իր ուսերին: Իսկ մենք աննկարագրելի հպարտություն ապրեցինք, որ ունենք օվկիանոսից այն կողմ բնակվող մի հայ՝ մեծ սրտի տեր կին, ով ամեն կերպ փորձում է աջակցել ու սատար կանգնել իր երկրին ու իր ժողովրդին, ցուցաբերելով իր աջակցությունն ու մարդասիրական օգնությունը:

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի Թիմը հայտնում է իր երախտագիտությունն ու մեծ հարգանքը տիկին Քասաջյանին, Հիմնադրամի կողքին լինելու և ամեն կերպ աջակից լինելու  համար: