Շնորհավոր Մայիսի 1

Ինչպես յուրաքանչյուր տոն, այնպես էլ այս տոնն իր մեջ կրում է կարևոր խորհուրդ՝ հատկապես ղեկավար կազմի համար:

Տարվա մեջ գոնե մեկ օր պարտավոր ենք ժամանակ հատկացնել աշխատավորներին, նրանց իրավունքներին, պահանջների ներկայացմանը, չմոռանալով մեծարել ու կարևորել նրանց կատարած աշխատանքը:
Ի դեմս «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի թիմի` սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուր մարդու, ով նվիրված է իր աշխատանքին, սրտացավ է, և գնահատում է աշխատանքի կարևորությունը:
Այս տոնը մենք ոչ միայն պետք է հիշենք, այլ նաև նորացնենք` հաղորդելով նրան աշխատանքի արժևորման նոր շունչ, քանի որ մարդկային ներուժն ամենաթանկ արժեքն է, որն ունենք:
Հարգելի աշխատավորներ շնորհավոր Ձեր տոնը:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ՝ Բարույր Ջամբազյան