Հատուկ միջոցառում
1 Հունիսի, 2017
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը Հատուկ միջոցառում էր կազմակերպել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար` նպատակ ունենալով տոն դարձնել ավելի քան 100 երեխաների օրը:
Մանկական համերգային զվարճալի ծրագրեր, սիրված մուլտ հերոսներ, կավճանկարչություն, համեղ թխվածքաբլիթներ և հետաքրքիր մի շարք խաղեր: Հենց այսպես էլ նշեցին իրենց տոնը «Հույսի Ավան» թաղամասում բնակվող անհույս ընտանիքների երեխաները:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի Թիմը հայտնում է իր երախտագիտությունն ու մեծ հարգանքը բոլոր հովանավորներին, Հիմնադրամի կողքին լինելու և ամեն կերպ աջակից լինելու համար:
Օգնիր, որ փոխես…