Աշխարհի բոլոր ծաղիկները՝ ծաղիկներին...
8 Մարտի, 2017
Գարունն այս տարի մի քանի օր ուշացավ, բայց եկավ։ Գեղեցկության ու զարթոնքին նվիրված միամսյակն ուշանալ չէր կարող, ինչպես որ չի կարող ու չպետք է ուշանա սիրելիներին ամեն օր՝ ես քեզ սիրում եմ խոստովանությունը կրկնելը։
Հարգելի կանայք, աղջիկներ, շնորհավորում եմ Ձեզ գեղեցիկ միամսյակի առթիվ։ Առանց Ձեզ մեր կյանքն անգույն է, առանց Ձեզ մեր տունը ցուրտ է, երկիրն առանց սյուն է, բանակն՝ առանց աղոթող շուրթերի։ Ճիշտ է, երբեմն Ձեզ հետ դժվար է, բայց առանց Ձեզ կյանքն անիմաստ է։ Սիրե՛ք, շա՜տ սիրեք, սիրվե՛ք, ժպտացեք։ Ձեր ժպիտները երևում են մանուկների երջանիկ աչքերում, Ձեր ժպիտները երևում են մեր վստահության մեջ, Ձեր ժպիտները մեր երկրի վաղվա հաջողությունների ճամփան են հարթում։
Մենք Ձեզ սիրում ենք։
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ՝ Բարույր Ջամբազյան