Արհեստ և առևտուր
Բիզնեսի ստեղծում| Եկամուտների բաշխում| Ուսումնառության տեղերի ստեղծում
Շատերը երազում են ինքնուրույն հոգալ իրենց կարիքները` ստեղծելով սեփական փոքրիկ բիզնեսը: Ոմանց կարողանում ենք օգնել իրականացնելու այս երազանքը: Օրինակ, մենք նրանց օգնում ենք սարքավորումներով, աշխատանքային գործիքներով կամ սկզբնական կապիտալով: Այսպես, ոսկերիչներին ապահովվել ենք հատուկ սարքերով, դերձակները ստացել են կարի մեքենաներ և գործվածքներ, հացթուխներին տրամադրել ենք վառարաններ և այլ գործիքներ: Այս բիզնեսներից շատերն արդեն կայացած են, կայուն աճ ունեն և մեր շահառու երեխաներին ու նրանց ընտանիքների անդամներին ուսուցում և աշխատատեղեր են առաջարկում: Հատուկ ուշադրություն ենք դարձնում այն նախաձեռնությունների օժանդակությանը, որոնք կարող ենք աշխատատեղեր առաջարկել հատուկ կարիքներով մարդկանց, քանի որ Հայաստանում չկան հաշմանդամների համար նախատեսված արհեստանոցներ: