Սննդօգնություն

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն ունի մոտ 4000 շահառու Երևանում և ՀՀ տարբեր մարզերում։ Շահառուներն ամեն ամիս ստանում են սննդի ամսական փաթեթ՝ հատիկեղեն, յուղ, բուսայուղ, քաղցրավենիք և անհրաժեշտ այլ պարենամթերք: Փաթեթի պարունակությունն ամեն ամիս ենթակա է փոփոխության՝ կապված տարվա եղանակի ու ընտանիքների պահանջների հետ: Պարենամթերքի փաթեթներ ստանում են նաև մեզ դիմած զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքները, սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքները, տարբեր հասարակական կազմակերպությունների շահառուները, սահմանափակ հնարավորություններով մարդիկ, ծերերը: Մեր շահառուների թվում են նաև հատուկ սննդակարգով ապրող մարդիկ, որոնց սննդօգնությունը կազմակերպվում է համապատասխան սննդացանկով։

Երևանաբնակ և հարակից մարզերի շահառուներն ամսվա սահմանված օրը  օգնությունը ստանում են Հիմնադրամի գրասենյակից, իսկ մնացած շահառուների փաթեթները Հիմնադրամի ավտոմեքենաները հասցնում են  համապատասխան մարզեր:

Այս փաթեթներից կարող են օգտվել ինչպես «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի շահառուները, այնպես էլ ՀՀ և ԼՂՀ տարածաշրջաններում ապրող Հիմնադրամի չափորոշիչներին համապատասխանող կարիքավոր ցանկացած ընտանիք կամ երեխա, որը կդիմի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին համապատասխան աջակցություն և օժանդակություն ստանալու նպատակով: