Նախաբան դոնորների համար

Կարիքը վիճակ է, որից ոչ ոք ապահովագրված չէ: Նշանակություն չունի` ինչքան մեծ է մեր կարողությունը. հաշված ժամերի ընթացքում կարող ենք հայտնվել կարիքավորի կարգավիճակում: Այսօր օգնելով կարիքավորին` մենք օգնում ենք նախևառաջ մեզ, կատարում ենք Աստծո կամքը` ինչ ցանես, այն էլ կհնձես: Սա Աստվածաշնչի Ոսկե կաննոներից մեկն է: Եթե Աստված մեզ` հավատով քրիստոնյաներիս, տվել է հնարավորություն, մենք մեր բաժնից, ոչ թե ավելցուկից, պիտի տանք նրանց, ովքեր ունեն մեր օգնության կարիքը: Սա պարտադրանք չէ. սա աստվածահաճո կյանքով ապրելու, հաջողելու բանաձևերից մեկն է: Օգնության սպասող մարդու օրհնությունն ավելին կարող է տալ, քան տասնյակ հազարավոր դոլարների ներդրումը: Մենք հավատում ենք այս սկզբունքին, մենք ապրում ենք այս սկզբունքով: Այս սկզբունքը կարող է դառնալ նաև Ձերը:

ՕԳՆԵԼ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒԻՆ

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը տարբեր նախագծերի ու ծրագրերի շրջանակներում օգնության ձեռք է մեկնում ՀՀ գյուղերի և քաղաքների անապահով ընտանիքներին: Դուք նույնպես կարող եք ունենալ Ձեր ներդրումը և օգնել Հիմնադրամի շահառուներին` հագուստով, կենցաղային պարագաներով կամ ֆինանսապես: Գումարներ Հիմնադրամն ընդունում է կանխիկ, բանկային չեկի տեսքով կամ բանկային փոխանցման միջոցով: Օնլայն փոխանցումների տարբերակ չի գործում:
Լրացնելով սույն հարցաթերթիկը` կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ` օգնություն ցուցաբերելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում կարող եք մեզ ուղղել Ձեզ մտահոգող հարցերը: