Ստեղծման նպատակը

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նպատակն է օգնության հասնել սոցիալապես անապահով ընտանիքներին և աշխատանք տանել նաև այն ուղղությամբ, որ ժամանակի ընթացքում կարիքավորն ինքը կարողանա բավարարել սեփական պահանջմունքները, դուրս գա խնդրողի դերից, ունենա բարեկեցիկ կյանքով ապրելու իրական հույս։ Հավատում ենք, որ տեսանելի ապագայում մեր առաքելությանը միացած անհատների, դոնոր կազմակերպությունների և ՀՀ ու ԼՂՀ կառավարությունների հետ համագործակցության արդյունքում կհասնենք աղքատության բարձր ցուցանիշի ու արտագաղթի ուժգնացող տեմպերի նվազեցմանը։ Այս գործում մեր կողքին են հիմնադրամի մշտական ու անշահախնդիր ընկերները, մեր հովանավորները:

Հայն աշխատասեր, անպարտելի, աստվածավախ մարդ է: Մենք չենք ընդունում հայի մասին որևէ բացասական արտահայտություն: Եզակի դեպքերը չեն կարող մարդու հայ տեսակը բնորոշող կամ որոշիչ լինել:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ՝ Բարույր Ջամբազյան