Գյուղտեխնիկա Չինարի գյուղի համար

Տավուշի մարզի Չինարի գյուղն ընդամենը 1,5 կմ է հեռու ադրբեջանական սահմանից: Ամբողջ գյուղը դիպուկահարների մշտական թիրախում է: Գյուղացիները ստիպված հիմնականում ապրում են իրենց տների նկուղներում, բայց նրանց ապրուստի միակ աղբյուրը գյուղատնտեսական աշխատանքների արդյունքում ստացած բերքն է: Նման իրականությանը սովորել հնարավոր չէ, բայց ստիպված են հարմարվել: Տեխնիկա չեն կարողանում աշխատեցնել. չունեն, ամբողջ աշխատանքը ձեռքով են կատարում: Հայաստանյան «Դիակոնիա» բ/հ-ի և հոլանդական «Մենսենքինդերեն» հիմնադրամի իրականացրած ծրագրերից մեկի շնորհիվ գյուղը ստացավ շարքացան և կարտոֆիլացան մեքենաներ ու արդեն կարող են մշակել հողը այս գյուղտեխնիկայով: Գյուղտեխնիկան հիմնադրամի նվերն է համայնքին, այն Չինարի համայնքի սեփականությունն է: