Ինչպես դառնալ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի շահառու

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի շահառու  կարող  է դառնալ սոցիալական կամ առողջական խնդիրներ ունեցող ցանկացած անձ կամ ընտանիք: Դիմումը էլ. փոստով ուղարկում եք հիմնադրամի կայքում նշված էլեկտրոնային հասցեին, կամ անձամբ ներկայացնում եք հիմնադրամի գրասենյակ: Այդ դիմումի համաձայն ստեղծվում է հատուկ  հանձնաժողով, որն  ուսումնասիրում է ընտանիքի կամ անհատի սոցիալական վիճակը, ծանոթանում է ընտանիքի կամ անհատի կողմից ներկայացված փաստաթղթերին, և տվյալ գործը ընդգրկվում է համապատասխան ծրագրում: Այս ամենը ներկայացվում է  աջակցության կարիք ունեցող ընտանիքներին օգնել ցանկացող մարդկանց` Հիմնադրամի դոնորներին: Հավաքված դրամական միջոցները արդեն նախապես ներկայացված ծրագրով օգտագործվում են ծրագրերում ընդգրկված ընտանիքների` սոցիալական տարբեր հարցեր լուծելու համար: Համապատասխան ծրագրերի դոնորները ստանում են վերջնական հաշվետվություն տվյալ ընտանիքի մասին, հաշվետվությանը կցվում են նաև լուսանկարներ և փաստաթղթեր, թե ինչպես են օգտագործվել դոնորների կողմից տրամադրված դրամական միջոցները:

Հիմնադրամի հիմնական չափորոշիչներն են.

Ծնողազրկություն

Բազմազավակություն

Հաշմանդամություն

Գործազրկություն