Դպրոցական փաթեթների տրամադրման ծրագիր

       Մտավոր անսահման ներուժ ունեցող հայ մանուկների համար դպրոց հաճախելն ու ուսումնառության ողջ գործընթացն առանձնահատուկ կարևորություն ունի։ Ցավոք, երբեմն ֆինանսական միջոցների բացակայությունը և կենցաղային վատ պայմանները խոչընդոտում են շատ երեխաների ստանալ գիտելիքներ և ապագայում իրականացնել իրենց մասնագիտական երազանքները։ Մեր առաքելությունն ու մեծագույն ցանկությունն է ստեղծել բոլոր նախապայմանները, որպեզսի կարիքավոր ընտանիքների երեխաները հնարավորություն ունենան լիարժեք կրթություն ստանալ։

Այս մանուկների հոգսը կիսող մեր բարեկամների շնորհիվ հաջողվեց իրականացնել այս հզոր նախագիծը, որի արդյունքում շուրջ 200 երեխա մարզերից և մայրաքաղաքից ապահովվեցին անհրաժեշտ դպրոցական իրերով, հագուստով և կոշիկերով։ Անսահման դրական զգացումներ, փայլող աչքեր և սրտատրոփ սպասումներ․ մանուկներն ուղղակի փայլում էին երջանկությունից։ Հիմա նրանց լիարժեք ուսումնառությանը ոչինչ չի խանգարում։